ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Այց Նոր Նորքի հանրակացարան

2015-07-30

Ս/թ հուլիսի 29-ին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալութան Նոր Նորքի տարածքային կենտրոնի, Հայկական կարմիր խաչ ընկերության, Սեիֆ դե չիլդրեն կազմակերպության, Առաքելություն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին Նոր Նորքի Մոլդովական 29/1 հասցեում գտնվող հանրակացարանը: Այցելության նպատակն էր իրազեկել հանրակացարանի բնակիչներին այդ կազմակերպությունների կողմից փախստականների համար 2015 թ-ին իրականացվող ծրագրերի և դրանց շրջանակներում մատուցվող ծառայությունների մասին: Ներկա էին հանրակացարանում բնակվող Ադրբեջանից, Սիրիայից, Իրաքից և Ուկրաինայից բռնագաղթաց և ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներ, որոնք իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներին: