ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կլոր-սեղան քննարկում ԵՏՄ շրջանակներում աշխատանքային միգրացիայի հարցերի վերաբերյալ

2015-07-28

    

Ս.թ. հուլիսի 27-ին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայությունում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցերով կլոր-սեղան քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սամատ Ալիևը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ-ից, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալությունից, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

Հանդիպման օրակարգի առաջին և երկրորդ հարցերը ներկայացվեց ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գ. Եգանյանի կողմից: Նա խոսեց Հայաստանի կողմից իրականացվող ԵՏՄ համաձայնագրի Աշխատանքային միգրացիայի բաժնի 96-98 հոդվածների կիրարկմանն ուղղված քայլերի, ինչպես նաև ԵՏՄ Հանձնաժողովին ներկայացվող տարբեր բնույթի հաշվետվություններ և այլ նյութեր տրամադրելու մասին: Օրակարգի երրորդ հարցը, որը վերաբերվում էր ԵՏՄ-ի մասին համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հարցերին, ներկայացվեց հյուրի` պարոն Ալիևի կողմից: