ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի հերթական նիստը

2015-07-18

    

  Ս.թ. հուլիսի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի 6-րդ նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները։         

  ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի  նիստում բազմակողմանի քննարկվեցին երկկողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ դատաիրավական բարեփոխումները, միջազգային իրավական օգնությունը քրեական և քաղաքացիա-իրավական ոլորտում, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրի կատարումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ այդ թվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման և այլ հարցեր։

 ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ղեկավար պրն. Գ. Եգանյանը ներկայացրեց միգրացիայի և ապաստանի ոլորտներում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Մանրամաս տես` http://moj.am/article/1331