ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պրահյան գործընթացի շրջանակներում Բուդապեշտում անցկացվեց բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

2015-07-09

    

 Ս. թ.  հուլիսի 6-ից 7-ը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը Լեհաստանի ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարի տեղակալի հրավերով մասնակցեց Բուդապեշտում Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպված միգրացիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:

 Նիստի ընթացքում, ներկայացվեցին Պրահյան գործընթացի շրջանակներում 2015-2016թթ. Աշխատանքային ծրագիրը, ERIS և SIPPAP ծրագրերի արդյունքները, ամփոփվեցին 2012-2016թթ. գործողությունների ծրագրի գնահատման արդյունքները:

 Առանձին նստաշրջաններ էին նվիրված երկրների միգրացիոն պրոֆիլների մշակման մեթոդոլոգիային, մոտեցումներին և պրակտիկային, ինչպես նաև Պրահյան գործընթացի տարածաշրջանում միգրացիոն իրավիճակին: