ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ճանաչողական այց Մոլդովա

2015-06-16

    

Ս/թ հունիսի 9-11-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ ՓԳՀ–ի կողմից կազմակերպված ճանաչողական այց` Անքաղաքացիության ոլորտում Մոլդովայի և Հայաստանի ունեցած փորձի փոխանակման նպատակով:

 Այցի շրջանակներում հանդիպեցինք` Մոլդովայի Միգրացիայի և ապաստանի գրասենյակի` մասնավորապես Փախստականների գործերով վարչության աշխատակիցների, Մոլդովայի Ներքին գործերի նախարարի տեղակալ Օ.Բաբինի, ինչպես նաև Մոլդովայի ՄԱԿ ՓԳՀ-ի ղեկավարի հետ: Այցելեցինք օտարերկրացիների և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոններ, Անքաղաքացիության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպության գրասենյակ: 

 Հայաստանի պատվիրակության կազմում էին` ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ռուզաննա Պետրոսյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության իրավաբանական վարչության երկու, ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ Փաստաբանների պալատի և ՄԱԿ ՓԳՀ-ի մեկական ներկայացուցիչներ: