ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ անդամ երկրների միգրացիոն կառույցների ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ Մոսկվայի մարզի Կորոլյով քաղաքում

2015-06-09

    

 2015 թվականի հունիսի 4-ին Մոսկվայի մարզի Կորոլյով քաղաքում անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների միգրացիայի հարցերով զբաղվող պետական մարմինների աշխատակիցների համար կազմակերպված` միգրանտների զանգվածային ներգաղթի դեպքում գործողությունների ծրագրման և ընդունման կազմակերպման հարցերով թեմատիկ ուսումնական սեմինար: Հայաստանից մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:

 Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի միգրացիոն կառույցների ներկայացուցիչները ներկայացրեցին զանգվածային ներգաղթի հարցերում իրենց երկրների փորձառությունը, իսկ ՌԴ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Միգրացիայի Միջազգային Կազմակերպու-թյան ներկայացուցիչները` փախստականների մասսայական ներհոսքի վերաբերյալ միջազգային փորձը:

 Այնուհետև տեղի ունեցավ ՀԱՊԿ շրջանակներում ապաստան հայցող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքների մշտական գործող աշխատանքային խմբի հերթական նիստը: Պ.Աղաբաբյանը հանդես եկավ ապաստանի ոլորտում Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների և զարգացումների վերաբերյալ ելույթով: