ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գիտաժողով նվիրված վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման աշխատանքներին

2015-06-09

    

Ս/թ հունիսի 5-ից 7-ը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական» հասարակական կազմակերպության և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ գիտաժողով, նվիրված «Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման աշխատանքներին»: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան փորձագետներ ԵՄ-ից, Վրաստանից և Ուկրաինայից:

ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությանից հանդիպմանը մասնակցում էր արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մ. Անաստասյանը, ով իրականացնում է «Ռեադմիսիոն համաձայնագրի» կիրարկման աշխատանքների համակարգումը, ներկայացրեց համաձայնագրի կնքման գործընթացները, ՀՀ-ԵՄ միջև կնքված առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիրը, դրա կիրարկումը, ՀՀ իրավասու մարմինների լիազորությունները և մի շարք այլ դրույթներ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետությունը կատարում է միջազգային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: