ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպում Կիևում

2015-06-08

    

Ս/թ հունիսի 4-ից 5-ը Կիևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության  միգրացիայի և ապաստանի հարցերով հարթակի հերթական հանդիպումը <<Գրանցում, ինտեգրում և ներքին տեղահանված  անձինք>> թեմայով: Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի երրորդ քարտուղար Զոյա  Ստեփանյանը և ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը:

Միջոցառումը ներառում էր 4 նստաշրջաններ հետևյալ թեմաներով.

·Ներքին տեղահանման իրավիճակներում կիրառելի իրավաբանական հասկացություններն ու քաղաքականության շրջանակները

·  Տիրող իրավիճակ՝ Ուկրաինա

·  Ներքին տեղահանված անձանց գրանցումը

·  Ներքին տեղահանված անձանց ինտեգրումը