ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ծրագրի եզրափակիչ հանդիպումը

2015-05-26

    

ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մասնակցեց 2015թ. մայիսի 26-ին Կիևում անցկացվող «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» ծրագրի  ավարտին նվիրված  եզրափակիչ  հանդիպմանը: ՄԱԿ  ՓԳՀ-ի  կողմից` Եվրոպական  միության  ֆինանսավորմամբ, իրականացվող այս ծրագիրը սկսել էր իրականացվել 2013թ. ապրիլից, բյուջեն կազմում էր 2.5 մլն եվրո: Ծրագրի նպատակն  էր  կատարելագործել   ապաստանի տրամադրման և փախստականների պաշտպանության  ընթացակարգերը  6  երկրներում` Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:

 

Պարոն Գ.Եգանյանի ելույթը տե’ս այստեղ  

Մամլո հաղորդագրություն