ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լիտվացի գործընկերների այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2015-05-19

    

2015թ. մայիսի 19-ին ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն այցելեցին Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Միգրացիայի վարչության մասնագետները Հայաստանում Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պատրիկասի ուղեկցությամբ:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ողջունեց հյուրերին և նրանց խնդրանքով ներկայացրեց ՀՀ-ում ընթացող միգրացիոն գործընթացները, դրանց վրա ազդող գործոնները, արտագաղթի և ներգաղթի ընդհանուր պատկերը, ինչպես նաև Միգրացիոն պետական ծառայության գործառույթները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ միջև կնքված և 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև դրա կիրարկումը ապահովող արձանագրության կնքման գործընթացի հետ կապված հարցեր: