ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպում Մինսկում

2015-05-11

    

 Ս/թ մայիսի 6-7 Մինսկում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության միգրացիայի և ապաստանի հարցերով հարթակի հերթական հանդիպումը, որը վերաբերում էր աշխատանքային միգրացիային և ընդունման ու վերահսկողության գործնական ասպեկտներին: Հանդիպմանը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ-ից մասնակցում էր աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Միջոցառման ընթացքում ներկայացվեցին աշխատանքային միգրացիայի ոլորտում Արևելյան գործընկերության մասնակից երկրների ազգային քաղաքականությունը և պրակտիկան, աշխատանքային միգրանտների հատուկ կատեգորիաների ներգրավումն ու ընդունումը աշխատաշուկա, աշխատող միգրանտների հետ տարվող խորհրդատվությունը, անօրինական զբաղվածության ռիսկերը, արտասահմանից աշխատուժի տեղավորման և արտասահման աշխատուժ ուղարկելու գործընթացի վերահսկող մեխանիզմները, ինչպես նաև ԵՄ պրակտիկ փորձը և այդ ոլորտը կարգավորող իրավական հիմքերը: Խոսվեց նաև աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների հետ պետական մարմինների համագործակցության կարևորության, ԵՄ աշխատանքային միգրացիայի, աշխատաշուկայի պաշտպանության և գործակալությունների աշխատանքի մասին:

 ԵՄ երկրների ներկայացուցիչները ներկայացրին թեմաներ, որոնք վերաբերում էին աշխատանքային միգրանտների ընդունմանը, միգրանտների զբաղվածության գործընթացում վերահսկող մեխանիզմների խնդիրներին և լուծումներին  (Լատվիա), աշխատանքային միգրացիայի կառավարման ընթացակարգային իրավական հիմքերին և պրակտիկային (Հունգարիա), անօրինական զբաղվածությունը կանխարգելելու միջոցներին (Շվեդիա):  

 Հանդիպման մասնակիցներն այցելեցին նաև Մինսկի քաղաքացիության և միգրացիայի վարչություն, որտեղ պրակտիկորեն ներկայացվեցին տարվող աշխատանքները: