ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության խորացում Գերմանիայի հետ

2011-11-03

 Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի գլխավորած  պատվիրակությունը  ներկայումս գտնվում  է  Գերմանիայում: Նախատեսվում  է   հանդիպում    Գերմանիայի Դաշնության օտարերկրացիների հարցերով Բիելեֆելդի կենտրոնական գրասենյակի հետ: Հանդիպման նպատակն է խորացնել միգրացիոն հարցերով համագործակցությունը՝ հաշվի առնելով հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Շարժունակության շուրջ գործընկերություն»  քաղաքական հռչակագիրը, որին ի թիվս այլ ԵՄ երկրների միացել է նաև Գերմանիայի Դաշնությունը: Նոյեմբերի 2-ին պատվիրակությանը կընդունի Բիելեֆելդի քաղաքապետը: