ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Մինսկ

2015-05-07

    

Ս/թ ապրիլի 28-30-ը Բելառուսի Մինսկ քաղաքում անցկացվեց ՄԱԿ ՓԳՀ–ի կողմից կազմակերպված ուսումնական հանդիպում` <<Միգրացիայի աշխատակիցների բազային նախապատրաստման համար ուսուցանողների դասընթաց>> թեմայով:

 Դասընթացին մասնակցեցին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Յաշչյանը և իրավաբանական բաժնի պետ Ռուզաննա Պետրոսյանը:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև 14 ներկայացուցիչ 5 երկրներից` Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ադրբեջանից:

Դասընթացը վարում էին` անձնակազմի ուսուցման խորհրդատու Վիտալիյ Մասլովսկին`  ՄԱԿ  ՓԳՀ-ի  Բուդապեշտի Գլոբալ ուսումնական կենտրոնից  և  << Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ապաստանի համակարգի որակի նախաձեռնություն>>  նախագծի տարածաշրջանային կոորդինատոր Օլեգ Ժդանովը` ՄԱԿ ՓԳՀ-ի  Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ռեգիոնալ ներկայացուցչությունից: