ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպում

2015-04-29

2015թ. ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Համաձայնագրով  նախատեսված Կիրարկող արձանագրությունների կնքման ներկա իրավիճակը և դրանց շուրջ վարվող բանակցությունները:

Կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գ.Եգանյանը իր ելույթում ողջունեց հանդիպման մասնակիցներին և ներկայացրեց 2014թ. սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած Համատեղ կոմիտեի առաջին հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները` ինչպես բուն համաձայնագրի կիրարկման ընթացքի, այնպես էլ ՀՀ միգրացիոն քաղաքականության և օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

Նույն օրը տեղի ունեցավ նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Համաձայնագրի կիրարկման հետ կապված ՀՀ-ի և ԵՄ անդամ պետությունների կողմից առաջ քաշված հարցեր, ինչպես նաև Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ Ուղեցույցի բովանդակությունը:

  Պրն Եգանյանի ելույթը տե’ս այստեղ