ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթերի իսկության պարզման վերաբերյալ դասընթաց

2015-04-22

    

2015թ. ապրիլի 21-ին ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էր վերապատրաստում նվիրված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ապաստան հայցողների կողմից ներկայացվող փաստաթղթերի իսկության պարզման հարցերին:

Վերապատրաստումը անցկացնում էր Նիդերլանդների թագավորության ներգաղթի և քաղաքացիության ծառայության Ներգաղթի կապի սպա  (Immigration Liaison Officer) Իվո Կերստենը:

Վերապատրաստման մասնակիցները ստացան համապատասխան վկայագրեր:

Նախկինում ևս Նիդերլանդների թագավորության ներգաղթի և քաղաքացիության ծառայության կողմից կազմակերպվել են ուսուցողական ծրագրեր միգրացիոն խնդիրներով զբաղվող տարբեր գերատեսչությունների աշխատակիցների համար:

http://smsmta.am/?show_news&news_id=274

http://smsmta.am/?show_news&news_id=312

http://smsmta.am/?show_news&news_id=182