ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը դարձել է ՄԱԿՓԳՀ-ի Գործադիր կոմիտեի անդամ

2015-04-14

 2015 թվականի ապրիլի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի համակարգման և կառավարման (ECOSOC) նստաշրջանում ընդունվեց որոշում` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

 Նախկինում Հայաստանը Գործադիր կոմիտեում դիտորդի կարգավիճակ ուներ, իսկ անդամակցության դիմում ներկայացրել էր 2014թ. մայիսին: Հաշվի առնելով անդամակցության նպատակը` 2014թ. փետրվարին Հայաստանը դիմել էր նաև Գործադիր կոմիտեի Մշտական կոմիտեում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու համար, որը շնորհվել էր 2014թ. մարտին: Համաձայն ընթացակարգի` 2014թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը քննարկել և ընդունել է Գործադիր կոմիտեի ընդլայնման վերաբերյալ բանաձևը:

Մանրամասների համար`

http://mfa.am/hy/press-releases/item/2015/04/08/armenia_unhcr/