ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալի այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2015-03-30

    

2015թ. մարտի 30-ին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆոմենկոն, որին ուղեկցում էր Հայաստանում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչի տեղակալ Միխաիլ Չաբդարովը:

Կողմերը իրենց գոհունակությունը հայտնեցին միգրացիայի ոլորտում առկա երկկողմ և բազմակողմ` տարածաշրջանային և արդեն ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելի վերանայման հետ կապված խնդիրները:  Պարոն Ա.Ֆոմենկոն վստահեցրեց, որ վերջին շրջանում այս ուղղությամբ գրանցված դրական շարժընթացը ինչպես դրական պատասխանների թվի մեծացման, այնպես էլ դիմումների պատասխանների ժամկետների կրճատման հետ կապված, կպահպանվի: