ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միջխորհրդարանական համատեղ նիստ ՀՀ ԱԺ-ում

2015-03-28

    

2015թ. մարտի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափերը:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը  հանդես եկան «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքային միգրացիայի և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման հարցերը» թեմայով ելույթով:

Պրն Գագիկ Եգանյանը նշեց, որ միգրացիոն գործընթացներն իրենց ծավալներով և թողած հետևանքներով այսօր դասվում են ՀՀ-ին ամենից շատ հուզող երևույթների թվին, իսկ դրանց կարգավորումը համարվում է կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկը:  Ներկայացվեց նաև ՀՀ-ՌԴ միգրացիայի տեղաշարժը, ՌԴ-ում մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրները:

Մանրամասների համար

http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=7356&year=2015&month=03&day=28&lang=arm#