ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց Միշել Կազաչկինի այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2015-03-26

    

2015թ. մարտի 26ին ՏԿԱԻՆ ՄՊԾ այցելեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հատուկ բանագնաց Միշել Կազաչկինը, որին ուղեկցում էին հատուկ բանագնացի օգնական Բարբարա Ռեհբինդերը և UNAIDS-ի հայկակակն ներկայացուցչության ներկայացուցիչ Լենա Նանուշյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց միգրացիայի գործոնի ազդեցությունը ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի տարածման վրա և խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հյուրերի խնդրանքով ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետի տեղակալ տիկին Դավթյանը ներկայացրեց ՀՀ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված հայաստանցի աշխատանքային միգրանտների Ռուսաստան մեկնելու հետ կապված ընթացակարգերը, ինչպես նաև ՌԴ միգրացիոն քաղաքականությունը ՀՀ քաղաաքացիների նկատմամբ: