ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՄ արտաքին սահմանների գործակալության պատվիրակության այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2015-03-17

    

 2015թ. մարտի 17 ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեցին ԵՄ արտաքին սահմանների գործակալության (ՖՐՈՆՏԵՔՍ) «Սահմանների համալիր կառավարման կարողությունների զարգացման ծրագրի» գնահատող առաքելության ներկայացուցիչներ Զլատկո Միլետիչը և Ռոման Ֆանտինին: ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ողջունեց հյուրերին և նրանց խնդրանքով ներկայացրեց միգրացիոն ծառայության գործառույթները` Հայաստանում միգրացիայի կարգավորման գործընթացներում: Մանրամասն անդրադարձ կատարվեց ապաստանի հայցերի դիտարկման ընթացակարգին, մասնավորապես սահմանային հսկողություն իրականացնող մարմինների հետ այս ոլորտում ունեցած համագործակցության աշխատանքներին: Ընդհանուր վիճակագրական տեղեկատվություն տրամադրվեց ՀՀ-ում ապաստան հայցողների վերաբերյալ: Անդրադառնալով ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործառույթներին, հյուրերն մասնավորապես նշանավորեցին ծրագրի առաքելությունն ու նպատակները, հատկապես վերջիններիս զբաղվածությունը ԵՄ-ում ապաստանի հարցերի և սահմանային ռիսկերի գնահատման անվտանգության ապահովման գործընթացներում: