ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մամուլի ասուլիս ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի հետ

2015-03-09

    

2015թ. մարտի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսը անդրադարձավ ՀՀ վերադարձի մտադրություններ ունեցող քաղաքացիներին աջակցելու նպատակով 2014 թ. սեպտեմբերի 4-ից մեկնարկած "Տունդարձ" տեղեկատվական ինտերնետային համակարգին (www.tundarc.am) և կայքի ընձեռած հնարավորություններին: Համակարգը, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում օգտակար տեղեկատվություն ստանալ ինչպես վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով կոնկրետ հարցերով դիմել Հայաստանի պետական մարմիններին:

Հաջորդ հարցը, որի վրա ուշադրություն հրավիրեց Գ. Եգանյանը, վերաբերում էր ՌԴ մուտք գործելու արգելանքին: Նա մասնավորապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ուղիղ աշխատանքային կապ է հաստատվել ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ու ՌԴ-ի դաշնային միգրացիոն ծառայությունների միջև:

Ըստ ներկայացված տվյալների` այժմ Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների 30 տոկոսին ՌԴ միգրացիոն ծառայությունը դրական լուծում է տվել: "Մեր գործընկերները ՌԴ-ում պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա վերանայել անձի խնդիրը: Արդեն 5400 ՀՀ քաղաքացի դիմել է, ուսումնասիրվել են նրանց դիմումները: Պատասխանների 30 տոկոսը դրական է՝ այսինքն արգելանքը վերացվել է", - նշեց Գ. Եգանյանը:

Մանրամասների համար`

http://www.mta.gov.am/hy/news/item/2015/03/06/7/

https://www.youtube.com/watch?v=sOCSccPFbNU