ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի դեսպանի այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2015-03-03

    

2015թ. մարտի 3-ին Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այցելեց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն: Նրան ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվեց, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը:

Դեսպան Ի.կուխտայի խնդրանքով Գ.Եգանյանը ներկայացրեց վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիենրի վերաբերյալ: 2014-2015թթ. ընթացքում ՏԿԱԻՆ ՄՊԾ-ը Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 74 ապաստանի դիմում 141անձանց համար, որոնցից 17-ը էթնիկ ուկրաինացիներ, 7-ը`ռուսներ, իսկ մնացածները հայեր են: Նրանցից 19 հոգի տեղավորվել են ՄՊԾ Հատուկ կացարանում, իսկ մեկ 6 հոգանոց ընտանիքի տրամադրվել է սոցիալական բնակարան:

Եվս 128 Ուկրաինայի քաղաքացի կրթության, առողջապահական, աշխատանքի տեղավորման և սոցիալական տարաբնույթ հարցերով դիմել և աջակցություն է ստացել  ՀՀ սփյուռքի նախարարությունից:

Դեսպան Ի.Կուխտայի խնդրանքով պարոն Եգանյանը ներկայացրեց Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված միության անդամ երկրների միգրացիոն օրեսդրությունում կատարված փոփոխությունների, ինչպես նաև հայ աշխատանքային միջրանտներին դրանց վերաբերյալ իրազեկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: