ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի դեսպանի այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2015-02-26

    

2015թ. փետրվարի 25-ին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այցելեց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն: Նրան ուղեկցում էին ֆրանսիայի դեսպանի առաջին օգնական Պ.Նիկոլա Ֆայը, հյուպատոս Իվան Սերժեֆը և Իմիգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի հայկական ներկայացուցչության տնօրեն Ժան-Դոմինիկ Ֆաբրին:

Պարոն Եգանյանը ողջունեց հյուրերին, իր գոհունակությունը հայտնեց Ֆրանսիայի հետ միգրացիոն ոլորտում երկարամյա արդյունավետ համագործակցության համար, շնորհավորեց պարոն Ժան-Դոմինիկ Ֆաբրին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Պարոն Եգանյանը դեսպանին տեղեկացրեց ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման հայ-ֆրանսիական արձանագրության հայաստանյան պետական մարմինների կողմից քննարկման ընթացքի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև միգրացիոն գործընթացները կարգավորող նոր պայմանագրի նախապատրաստական աշխատանքների վրա: Այն կունենա կարևոր գործնական նշանակություն, քանի որ Հայաստանից զգալի միգրացիոն հոսքեր ուղղվում են դեպի Ֆրանսիա: