ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կլոր սեղան միգրացիա և դրամական փոխանցումներ թեմայով

2015-02-20

    

Ս/թ փետրվարի 20-ին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի 3-րդ բաղադրիչի շրջանակներում անցկացվեց <Միգրացիա և դրամական փոխանցումներ> թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը հրավիրված էին շահագրգիռ պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանի կողմից ներկայացվեց դրամական փոխանցումների գների համեմատման մեկ միասնական կայքը`գրանցված .am տիրույթում: Կայքի փորձնական շահագործումն ապահովում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի փորձագիտական խումբը: Կայքի ստեղծման ընթացքում փորձագիտական խումբն առաջնորդվել է կայքի ստեղծման հայեցակարգով, որը մշակվել է ելնելով Համաշխարհային բանկի` նմանատիպ կայքերի հավաստագրման պարտադիր պահանջներից:

Կայքի ստեղծման նպատակը միգրանտներին և սփյուռքի ներկայացուցիչներին արտերկրից Հայաստան տարբեր բանկերի և դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերի միջոցով փոխանցումների կատարման ծախսերի վերաբերյալ իրազեկումն է: 

Իր զեկուցման մեջ Հ. Աբրահամյանը մասնավորապես անդրադարձավ միջազգային փորձին, խնդրի կարևորությանը, կայքի ստեղծման փուլերին, կայքէջի կառուցվածքին և ֆունկցիոնալ հնարավորություններին, ինչպես նաև կայքի շարունակականության խնդրին: