ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի հյուպատոսի այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2015-02-18

    

Սույն թվականի փետրվարի 18-ին ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ ծառայության պետ Գագիկ Եգանյանի և Ղազախստանի հյուպատոս Աբու Ժանբոլատի հանդիպումը:

Գ.Եգանյանը ողջունեց հյուրին և նրա խնդրանքով ներկայացրեց Միգրացիոն պետական ծառայության գործառույթները և տեղը պետական կառավարման համակարգում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԵՏՄ անդամակցության ճանապարհային քարտեզում աշխատանքային միգրացիայի ոլորտում նախատեսված միջոցառումները: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ղասախստանի Հանրապետության միջև ռեադմիսիոն համաձայնագրի նախապատրաստումը, Հայաստանի քաղաքացիների Ղազախստանի տարածքում գտնվելու և Ղազախստանի քաղաքացիների Հայաստանի տարածքում գտնվելու կարգը սահմանող համաձայնագրի նախապատրաստումը, ինչպես նաև այլ հարցեր:

Հյուպատոս Աբու Ժանբոլատը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ընդգծեց հետագա համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց միմյանց փոխանցել միգրացիայի գործընթացներին առնչվող տեղեկատվական բնույթի նյութեր այդ թվում նաև օրենսդրական ակտեր: