ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կարևոր հանդիպումներ Մոսկվայում

2015-02-13

   ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարար պարոն Ա. Երիցյանի  հանձնարարությամբ,  ՀՀ ՏԿԱԻՆ   միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը   2015թ.  փետրվարի 12-ին  Մոսկվայում  աշխատանքային  հանդիպումներ  ունեցավ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար  պարոն  Ռոմադանովսկու  և նրա  տեղակալ  պարոն Կուզնեցովի հետ: Հանդիպումներին  ներկա  էին Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության  համապատասխան  վարչությունների  պետեր:

  Հանդիպումների  ընթացքում  քննարկվեցին  ՌԴ  մուտքի արգելք  ունեցող  ՀՀ  քաղաքացիների  մուտքի  արգելանքի  վերանայման  հետ կապված հարցեր: Անդրադարձ  եղավ  նաև  <Եվրասիական  տնտեսական միության մասին>  պայմանագրից բխող`   Ռուսաստանի Դաշնության  միգրացիոն   օրենսդրության մեջ կատարված  փոփոխություններին: