ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ 2015-2017թթ. ռազմավարությանը նվիրված սեմինար

2015-02-11

    

2015թ. փետրվարի 10-ին ՄԱԿ-ի գրասենյակի հանդիպումների սրահում տեղի ունեցավ «Հրատապ օգնությունից մինչև կայուն լուծումներ» ՄԱԿ ՓԳՀ 2015-2017թթ. ռազմավարությանը նվիրված սեմինար, որին հրավիրվել էին փախստականների հարցերով զբաղվող պետական և հասարակական մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանում փախստական ճանաչված անձինք:

Ք. Բիրվիրթը ներկայացրեց ՄԱԿ ՓԳՀ 2015-2017թթ. ռազմավարությունը. հիմնական ուղղություններն ու մոտեցումները, որից հետո ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը, ՀՀ արտաքին  գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վ. Կաժոյանը և  ՀՀ սփյուռքի նախարարության մերձավոր և միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրին իրենց նկատառումները վերոգրյալ հարցերի վերաբերյալ:

Սեմինարի երկրորդ մասի ընթացքում տեղի ունեցան խմբային քննարկումներ՝ կարողությունների զարգացման խթանում, ինտեգրման խթանում, հիմնական կարիքների ապահովում թեմաներով: