ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2015-02-09

    

 ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը 2015թ. փետրվարի 6-ին մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» առաջին նիստին, որը վարում էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նիստի մասնակիցները հաստատեցին Հանձնաժողովի 2015թ. աշխատանքային ծրագիրը, քննարկեցին սիրիահայերի գործարարության զարգացման ծրագիրը:

ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը զեկուցեց Սիրիայից ժամանած՝ ապաստան հայցողների և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների և առկա խնդիրների մասին: Նա նշեց, որ 2013-2014թթ. Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել 347 անձ, ապաստան ստացել է 288-ը: Կացարանով ապահովվել է 117-ը:

Մանրամասների համար
http://www.mindiaspora.am/am/News/3651