ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանային կոնֆերանս Թբիլիսիում

2015-02-03

 Միգրացիայի  միջազգային կազմակերպության կողմից  իրականացվող <Աջակցություն  ռեադմիսիայի  արդյունավետ կառավարմանը  Ադրբեջանում, Հայաստանում  և Վրաստանում> ծրագրի  շրջանակներում,   2015 թ.  հունվարի 29-30-ը  Թբիլիսիում կայացավ  տարածաշրջանային  կոնֆերանս:

  Միջոցառման  նպատակն  էր  ամփոփել ծրագրի  շրջանակներում  ձեռք  բերված  արդյունքները և նախանշել  հետագա  անելիքները: Անդրադարձ  եղավ  նաև  կամավոր վերադարձի  և վերաինտեգրման  ծրագրերին, ինչպես նաև   ռեադմիսիոն  համաձայնագրերի   մոնիթորինգի  իրականացման հարցերին:

 Կոնֆերանսի հյուրընկալող  կողմը`  Վրաստանը ներկայացրեց  իրենց  երկրում ներդրված <Ռեադմիսիայի դեպքերի էլեկտրոնային  կառավարման  համակարգը>: Կազմակերպվեց  այցելություն   Թբիլիսիում  գտնվող    միգրանտների  պահման  ժամանակավոր կենտրոն:

 Կոնֆերանսին  մասնակցում  էին  ինչպես  Հարավային  Կովկասի  երեք  պետությունների`  Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Արևելյան գործըկերության  երկրների`  Ուկրաինայի, Մոլդովայի, այնպես  էլ  ԵՄ  անդամ պետությունների` Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Լեհաստան  պատվիրակությունները:

Հայկական պատվիրակության կազմում  ընդգրկված  էին  ներկայացուցիչներ  ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական  ծառայությունից, ՀՀ ԱԳ  նախարարությունից, ՀՀ ԱԱԾ-ից, ՄՄԿ  հայաստանյան գրասենյակից: ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական  ծառայությունը  ներկայացնում  էր, և  ելույթով  հանդես եկավ  ծառայության պետի տեղակալ Իրինա  Դավթյանը: