ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ-ում

2015-01-29

    

 Ս.թ. հունվարի 29-ին ՄՊԾ-ում, պ. Գ.Եգանյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝  մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այն նվիրված էր ինչպես ՌԴ մուտքի արգելք ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներում մարզպետարանների գործառույթների հստակեցմանը, այնպես էլ ԵՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրանտներին նոր օրենսդրության պահանջների լուսաբանմանը:

Առաջին հարցի կապակցությամբ խորհրդակցության մասնակիցներին տրամադրվեց օրինակելի դիմումի ձևը, պարզաբանվեց դրա լրացման կարգը և այդ գործընթացի հետ կապված բազմաթիվ այլ հարցեր:

Աշխատնաքային միգրանտների իրազեկման համար տեղեկացվեց, որ անհրաժշետ նյութերը տեղադրված են Միգրացիոն պետական ծառայության www.smsmta.am պաշտոնական կայքէջում  և դրանք պարբերաբար թարմացվում են:

Խորհրդակցությունը տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարար պարոն Ա. Երիցյանի մարզպետների ս.թ. հունվարի 21-ին տեղի ունեցած խորհրդակցության հանձնարարականին համապատասխան: