ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 2-րդ զեկույցի քննարկում

2015-01-26

    

ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը ՀՀ պատվիրակության կազմում 2015թ. հունվարի 22-ին մասնակցեց Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբեյալ:

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավար ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց զեկույցը, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները:

Պարոն Գ.Եգանյանը իր ելույթում անդրադարձավ միգրացիայի և ապաստանի վերաբերյալ տարբեր պատվիրակությունների բարձրացրած հարցերին:

Հավելյալ տեղեկատվության համար http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/01/22/armenia_unupr/