ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԿՓԳՀ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՍԻՄՈՆԵ ՎՈԼԿԵՆԻ ՀԵՏ

2015-01-15

    

Սույն թվականի  հունվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի և ՄԱԿՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Սիմոնե Վոլկենի հանդիպում, որին ներկա էին նաև ՄԱԿՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը և ՄԱԿՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Հայ Շելոուն:

Գագիկ Եգանյանը ողջունեց հյուրերին՝ իր գոհունակությունը հայտնելով ՄԱԿՓԳՀ հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծառայության գոյության ընթացքում իրականացված աշխատանքները, դրական շարժընթացները, ինչպես նաև առկա խնդիրները: Հատկապես առանձնացվեց փախստականի կարգավիճակ ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ ինտեգրման հարցերի հետ կապված խնդիրները:

Սիմոնե Վոլկենն իր հերթին շնորհակալություն հայտնեց հանդիպման և մանրամասնորեն ներկայացված խնդիրների, հետաքրքիր զրույցի համար և հավաստիացրեց, որ հայկական կողմի նշած խնդիրները մշտապես կշարունակեն մնալ կազմակերպության ուշադրության կետնրոնում և ֆինանսական ռեսուրսներից կախված կշարունակվեն աջակցության ծրագրերը:

Հանդիպման ավարտին պարոն Եգանյանը  հյուրերի համար փոքրիկ շրջայց կազմակերպեց ՄԱԿՓԳՀ աջակցությամբ միգրացիոն ծառայության վերանորոգված շենքում՝ ծանոթացնելով աշխատակազմի, ինչպես նաև ապաստան հայցողմերի հետ հարցազրույցների կազմակերպման  համար ստեղծված նոր հարմարավետ պայմաններին: