ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի խնդիրները Հանրային Խորհրդի հանձնաժողովի ընդլայնված նիստում

2011-10-14

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հանրային Խորհրդի  տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց  ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ դրա կանխարգելման նպատակով մի շարք առաջարկություններ։ Իրականացվելիք միջոցառումների շրջանակներում մեծ կարեւորություն տրվեց երեւույթի հետագա կանոնակարգմանը: 

Նա նաև նշեց, որ 2008-ից ի վեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համապարփակ վերլուծություններ չեն արել այս ոլորտում, ի տարբերություն դրան նախորդած շրջանի: 2008թ.-ից հետո արտագաղթի ճշգրիտ թվերի շուրջ վերլուծություններ անելու համար ուղիներ են փնտրվում: Մեկ այլ ուղի է՝ սպասել առաջիկայում անցկացվելիք մարդահամարի արդյունքների հրապարակմանը: Ամեն դեպքում, նա առանձին տվյալներ բերեց, որոնցով վերջին տարիներին արտագաղթի «մեծ ալիքների»  մասին վկայող թվեր առայժմ չեն երևում: Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը համաձայնեց, որ որոշ թվային ցուցանիշներ արտագաղթի ինչ-ինչ աճ ցույց տալիս են վերջին տարիներին, բայց աղետալի չափերով ահագնացող ալիքների մասին լուրերը չափազանցություն են:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_b814rdnqm6ig8tdb3fbqg67h00, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0