ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդների հայրենադարձության եւ վերադարձի ծառայության ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2014-12-17

    

 2014թ.-ի դեկտեմբերի 16-ին Նիդերլանդների անվտանգության եւ արդարադատության նախարարության հայրենադարձության եւ վերադարձի ծառայության ներկայացուցչական պատվիրակությունը այցելեց Միգրացիոն պետական ծառայություն:  Վերջերս երկու գերատեսչությունների միջև ստորագրվել է <<Նիդերլանդներից վերադարձող Հայաստանի քաղաքացիներին վերաինտեգրման օգնության շրջանակներում խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցման մասին>> համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող  դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիներին վերաինտեգրման  շրջանակներում փոքր բիզնես  սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու  աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման և  անհատական այլ կարիքների համար: Պրն. Եգանյանը ներկայացրեց նաև մինչև այժմ ծրագրի շրջանակներում իրականացված քայլերը: Հյուրերը հանդիպեցին նաև ՄՊԾ-ում գործող <<Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնում>> տեղակայված ծրագրի խորհրդատուին: