ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ

2014-12-18

 Դեկտեմբերի 17-ին Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, վերջինիս` հրավերով: Պրն. Գ. Եգանյանը ողջունեց դեսպանին իր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում խոսվեց միգրացիայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության մասին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Դեսպանը տեղեկացրեց, որ ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրից բխող միջկառավարական երկկողմանի կիրարկման արձանագրության տեքստը ներկայացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Պարոն Եգանյանը կարևորեց նոր ճանաչված փախստականների և ՀՀ-ում բնակվող այլ միգրանտների ինտեգրմանն ուղղված քաղաքականության մշակման հարցերում ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը, ինչի մասին նա նաև քննարկել է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի գլխավր տնօրենի հետ, վերջերս նրա Հայաստան այցի ընթացքում: Բացի այդ, խոսվեց աշխատանքային միգրանտների հարցերով միջկառավարական համաձայնագիր ունենալու մասին: