ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2014-12-12

    

 2014թ. դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին պետական մարմինների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 Նիստի ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ պրն. Գ. Եգանյանը  խոսեց ԳԾ1 և ԳԾ2 տարեկան ամփոփ հաշվետվությունների ներկայացման մասին:

 ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար պրն. Հ. Աբրահամյանը  հաղորդեց 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի 11.3.2 և 11.3.3 կետերի իրականացման վիչակի վերաբերյալ տեղեկատվություն:

 Իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ պրն. Թ. Ավետիսյանը անդրադարձավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի 8.2.1 կետի կատարման ընթացքին: