ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիական հասարակությունը և միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են անկանոն միգրացիայի հարցերով

2011-09-17

ԵԱՀԿ երևանյան գրասենյակում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ անկանոն միգրացիայի հարցերին նվիրված քննարկում: Մասնակցում էին Հայաստանում գործող տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը խնդրի վերաբերյալ հանդես եկավ հաղորդմամբ, որից հետո ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակում: Մասնակիցներին տեղեկացվեց, որ լրամշակված փաստաթուղթը առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն:

Անկանոն միգրացիայի դեմ պայքարի հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրների շարքում, ինչն ինքնին վկայում է, որ այն պետության համար ունի կարևորագույն նշանակություն: