ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերաինտեգրման համագործակցության և համակարգման 5-րդ հանդիպում

2014-12-12

    

 Ս/թ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Հայաստանում վերաինտեգրման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գագիկ Եգանյանը ներկայացրեց վերադարձի և վերաինտեգրման ծրագրերի բովանդակության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավոր տարբերակ հատուկ ձևաթղթի միջոցով: Ձևաթղթի նպատակն է հավաքագրել համապարփակ և թարմ տեղեկատվություն յուրաքանչյուր ծրագրի բովանդակության և առանձնահատկությունների վերաբերյալ: Բոլորին հասանելի տեղեկատվությունը կապահովի հաջորդ հանդիպումների արդյունավետությունը և կխթանի հետագա համագործակցությունը և համակարգումը: Նախատեսվում է, որ բոլոր ծրագրերի բովանդակությանն առնչվող ձևաթուղթը պատրաստ կլինի 2015թ.-ի հունվար ամսվա կեսերին:

 Ավելին, ԺԶՄԿ ներկայացուցչական գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչները խոսեցին իրենց ընթացիկ ծրագրերի և տրամադրվող վերաինտեգրման աջակցության մասին: Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի խորհրդատուն ներկայացրեց կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունները և վերջին եռամսյակի ընթացքում առկա վիճակագրությունը: Հանդիպման ավարտին բոլոր կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրին իրենց վերաինտեգրման սխեմաների ներկա իրավիճակը և առաջիկա անելիքները: