ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ICMPD ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2014-12-11

    

 Ս.թ. դեկտեմբերի 10-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները այցելեցին Միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ): Հյուրերը գոհունակությամբ նշեցին վերջին տարիներին ՄՊԾ-ի հետ հաստատված համագործակցության բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ ֆինանսավորմամբ առաջիկայում իրականացվելիք միգրացիայի նոր ծրագրի վերաբերյալ հարցերը, մասնավորապես ծրագրի առաջին բաղադրիչի հետ կապված ակնկալիքներն ու առաջարկները: ՄՊԾ պետ Գ. Եգանյանը  բարձրացրեց միգրացիոն քաղաքականության տեսանկյունից առաջնահերթություն ներկայացնող հետևյալ ուղղությունները`ապաստան հայցողների բնակարանային ապահովության կարողությունների հզորացումը, ինտեգրման քաղաքականության մշակումը և միգրացիոն վիճակագրության ցուցանիշների համակարգի ներդրումը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Բորիսլավ Դիմիտրովը: