ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվել է «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը

2014-11-20

    

Ս/թ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը` www.tundarc.am: Համակարգը ստեղծվել է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություններ ունեցող քաղաքացիների համար: Համակարգից տեղեկություններ կարելի է ստանալ 3 մակարդակների միջոցով՝

 Առաջին մակարդակում տեղեկությունները զետեղված են վերադարձի հետ առնչություն ունեցող համակարգի 15 ոլորտային բաժիններում: ՀՀ կառավարության որոշմամբ յուրաքանչյուր ոլորտի համար սահմանված է համապատասխան պետական մարմինը, ով մշակում և տեղադրում է ոլորտային տեղեկատվութունը: Ընդ որում վերջինս պետք է շարադրված լինի հանրամատչելի ոճով, հարց-պատասխան ձևաչափով:

 Երկրորդ մակարդակում յուրաքանչյուր քաղաքացի համակարգի միջոցով կարող է իրեն հուզող կոնկերտ հարցով դիմել համապատասխան պետական մարմնին: Համակարգի կառավարիչը (Միգրացիոն պետական ծառայության աշխատակիցը) դիմումը ստանալուց հետո այն ուղարկում է իրավասու մարմնին, որտեղ այն  մուտքագրվում է ընդհանուր փաստաթղթաշրջանառության մեջ, որից հետո դիմումին պետք է պատասխանվի ՀՀ օրենսդրության սահմանված կարգով: Դրա հետ մեկտեղ դիմումին տրվող նույնականացման համարը հաղորդվում է դիմողին և անձը արտերկրից կարող է հետևել իր հարցի քննարկման ընթացքին:

 Երրորդ  մակարդակում տեսակապի միջոցով օտարերկրյա պետությունում բնակվող քաղաքացին համապատսախան պետական պաշտոնայից կարող է ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:

 

Տե՛ս նաև

http://www.armradio.am/hy/2014/11/20/%D5%A5%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%BF%D5%B4-%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%A1%D6%80/

http://www.tert.am/am/news/2014/11/20/gagik-yeganyan-arm/

http://news.am/arm/news/240123.html

http://fnews.am/?p=2497245&l=am/hayastan+veradarnalu+cankutyunvo%D6%82necox+qaxaqacinerin+ktramadrvi+12+nishanoc+kod

http://armenpress.am/arm/news/784711/

http://www.aravot.am/2014/11/20/517560/

http://operativ.am/?p=90744/%D4%B2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B6%D5%B8%D6%80%D5%9D-%D5%8F%D5%88%D5%92%D5%86%D4%B4%D4%B1%D5%90%D5%81.am-%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%A8

http://www.yerevan.today/am/article/419/%D4%B5%D5%8F%D5%84-%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%20%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A9%D5%AB%D5%B6%20%D5%B9%D5%AB%20%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB.%20%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF%20%D4%B5%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6