ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2014-11-07

    

 2014թ. նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին պետական մարմինների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Նիստի ընթացքում ԵԱՀԿ փորձագետ Դ. Թումասյանը խոսեց արտաքսման կազմակերպման մեխանիզմները օրենսդրական մակարադակով սահմանելու վերաբերյալ առաջարկությունների վերաբերյալ:

ՄՊԾ աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պ. Աղաբաբյանը մասնակիցներին ծանոթացրեց ապաստանի և փախստականների բնագավառի վերաբերյալ ՀՀ օրենսդրության և ընթացակարգերի կատարելագորմանն  ուղղված միջոցառումներին:

Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ի և Ոստիկանության ներկայացուցիչները ներկայացրերցին  ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 17-ի N769-Ն որոշմամբ իրենց մասով  նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը:

Իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ պրն. Թ. Ավետիսյանը անդրադարձավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի 5.3.4  և 5.3.5. կետերի կատարման ընթացքին: