ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոլանդացի գործընկերների այցը ՄՊԾ

2014-11-06

    

 Ս. թ. նոյեմբերի 5-ին Միգրացիոն պետական ծառայություն այցելեցին Նիդերլանդների Թագավորության անվտանգության եւ արդարադատության նախարարության հայրենադարձության եւ վերադարձի ծառայության տնօրեն տկն. Ռոդիա Մազը և Ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ, միջազգային համագործակցության բաժնի ղեկավար պրն. Հանս Ֆաբերը:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերջերս երկու գերատեսչությունների միջև ստորագրված <<Նիդերլանդներից վերադարձող Հայաստանի քաղաքացիներին վերաինտեգրման օգնության շրջանակներում խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցման մասին>> համաձայնագրի շրջանակներում սկսած ծրագրի ընթացքի մասին: ՄՊԾ ղեկավար պրն. Եգանյանը նշեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն իրականացվել են ծրագրի հաջող մեկնարկի համար, մասնավորապես նշվեց, որ անձնակազմը համապատասխանաբար վերապատրաստվել է,  մշակվել է Նիդերլանդներից վերադարձող ՀՀ քաղաքացիների կարիքների բացահայտման հարցաթերթիկը, հայերեն և անգլերեն լեզուներով պատրաստվել է <<Աջակցություն Նիդերլանդներից Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանը>> բրոշյուրը և այլն: Հյուրերը հանդիպեցին նաև ՄՊԾ-ում գործող <<Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնում>> տեղակայված ծրագրի խորհրդատուի հետ:

Հյուրերին ընդունեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը: Մանրամասն տե’ս

http://mta.gov.am/hy/news/item/2014/11/05/847/