ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հրաժեշտի միջոցառում

2014-11-07

    

 ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ավարտի կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 6-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ հրաժեշտի միջոցառում ծրագրի տեղական Թվինինգ խորհրդատու պրն Լարս-Էրիկ Ֆյելսթրոմի և ծրագրի անձնակազմի հետ: ՄՊԾ ղեկավար պրն. Եգանյանը շնորհակալություն հայտնեց պրն Ֆյելսթրոմին երկու տարիների ընթացքում Հայաստանում ծրագրի շրջանակներում նրա ակտիվ գործունեության, հետևողական աշխատանքի համար և ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ, և մաղթեց հաջողություններ նրան հետագա իր գործունեությունում: Պրն Ֆյելսթրոմն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմին ջերմ հյուրընկալության ու աջակցության համար, և նշեց,  որ Հայաստանից մեկնում է ջերմ հիշողություններով: