ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամփոփիչ հանդիպում

2014-11-06

    

 «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի արդյունքները, քաղած դասերը և սպասելիքները քննարկվեցին 2014թ նոյեմբերի 5-ին Միգրացիոն պետական ծառայությունում կազմակերպված հանդիպմանը: 

 Քննարկմանը մասնակցեցին պրն Գագիկ Եգանյանը և Հայկանուշ Չոբանյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից, տկն Մոնիկա Վենդլբին, Քոննի Լարսոնը, Լադա Բիսկապը և Լեյլա Նիլսոնը Շվեդիայի միգրացիոն գորակալությունից, պրն Պյոտր Սադովսկին Լեհաստանի ներքին գործերի նախարարությունից, պրն Բորիսլավ Դիմիտրովը Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Մարինա Մինասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և ՏԹԽ պրն Լարս-Էրիկ Ֆյելսթրոմը: