ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 9-րդ նիստը

2014-11-05

    

  2014թ. օգոստոսի27-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 9-րդ և վերջին նիստը:

 Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից, Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, Լեհաստանի ներքին գործերի նախարարությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Շվեդիայի միգրացիոն գործակալության ներկայացուցիչները: 

 Նրանք քննարկեցին 9-րդ եռամսյակի գործողությունները, ծրագրի արդյունքները և նույն օրը կայանալիք ծրագրի փակման կոնֆերանսը: Միգրացիոն պետական ծառայության պետ և ծրագրի ղեկավար Գագիկ Եգանյանը շնորհակալական խոսք ուղղեց գործընկերներին և հատկապես ՏԹԽ Լարս-էրիկ Ֆյելսթրոմին` իր նվիրվածության և ծրագրի հաջողության մեջ մեծ ներդրում ունենալու համար: