ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Եգանյանն արձագանքել է

2011-09-14

ՀՀ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն արձագանքել է «760 հազար ԱՄՆ դոլարի չափով հատկացումներ հօդս են ցնդել» վերնագրով հրապարակել էինք «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի` ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին: Նշվում է. «Միանգամայն կիսելով բաց նամակում արտահայտված մտահոգությունը` կապված Քասախ գյուղում փախստականների համար կառուցված սոցիալական շենքի անորակ շինարարության հետ` միևնույն ժամանակ հարկ եմ համարում հայտնել հետևյալը. Միգրացիոն պետական ծառայությունը ոչ միայն այս, այլ նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) միջոցներով իրականացրած շինարարական մյուս ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չի ունեցել և չունի: ...Այնպես որ բաց նամակում հիշատակված 3 անձերից բաղկացած հանձնաժողով, որում իբր եղել է նաև իմ մասնակցությունը և որը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը, պարզապես գոյություն չի ունեցել: Ուզում եմ հավատալ, որ նամակի հեղինակների կողմից իրականության հետ կապ չունեցող գործառույթներ ինձ վերագրելը անտեղյակության հետևանք է»: