ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

OFII-ի գլխավոր տնօրենի այցը ՄՊԾ

2014-10-31

 Ս/թ հոկտեմբերի 31-ին Իմիգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) գլխավոր տնօրեն Յաննիկ Իմբերտը հանդիպեց ՄՊԾ պետ Գ. Եգանյանին: Կողմերը գոհունակությամբ նշեցին OFII-ի և ՄՊԾ-ի համագործակցության դինամիկ զարգացման մասին: Այդ համագործակցությունը սկսվել է 2009թ. երկկողմ ձևաչափով, ապա 2012թ.-ից դարձել բազմակողմ. Հայաստանում սկսած 2012թ. OFII ղեկավարությամբ ԵՄ 8 անդամ պետությունների կոնսորցիումի կողմից իրականացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը: Համագործակցության խորացման հերթական հանգրվանն այս տարվանից Երևանում գործող OFII-ի ներկայացուցչության բացումն էր, որը կոորդինացնում է նաև գրասենյակի կողմից ԱՊՀ մի քանի երկրների հետ տարվող աշխատանքը:

 Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում անկացված միջոցառումների երկու տարվա աշխատանքը, ինչպես նաև այն հարցերը, որոնց լուծման համար ակնկալվում է ֆրանսիական կողմի աջակցությունը: Պրն. Իմբերտը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու ՄՊԾ-ին իմիգրանտների ինտեգրման քաղաքականության մշակման հարցերում:

 Քննարկվեցին նաև միգրացիոն գործընթացների կարգավորման ոլորտում մի շարք գերակա խնդիրներ, որոնց լուծման հարցում հնարավոր է ԵՄ աջակցությունը: