ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատաժողով Երևանում

2014-10-29

    

Ս/թ հոկտեմբերի 28-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Զարգացման կենտրոնի և Եվրոպական հանձնաժողովի կողմից Երևանում կազմակերպվել էր աշխատաժողով «Հայաստանում հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման միջև փոխհարաբերություններ» թեմայով:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Թեմայի շրջանակներում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ևս հանդես եկան ելույթներով: ՀՀ-ում միգրացիայի ոլորտում վարվող պետական քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը:

Աշխատաժողովի ավարտին ներկայացվեց Հայաստանում անցկացվելիք ծրագրի իրականացման մեթոդաբանությունը, որի նպատակն է հետազոտության միջոցով իրագործել միգրացիայի ազդեցությամբ տեղի ունեցող զարգացման ռազմավարությունները: Նման ծրագիր իրականացվում է 10 պետությունում: