ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Ֆրանսիայի դեսպանությունում

2014-10-28

 Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը հանդիպեց ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանության Առաքելության ղեկավարի տեղակալ Նիկոլա Ֆայի հետ: Հանդիպման ընթացքում քննության առնվեց Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի ընթացքը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ 8 անդամ երկրների և Ներգաղթի ու ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) կողմից: Ծրագրի բյուջեն կազմում է 3 մլն եվրո, իրականացման ժամկետը` 3 տարի:

 Հյուրի խնդրանքով պարոն Եգանյանը ներկայացրեց նաև Սիրիայից Հայաստան ժամանող անձանց հիմնախնդիրներն, ինչպես նաև միգրացիոն իրավիճակի հնարավոր փոփոխությունները Եվրասիական տնտեսական գոտի Հայաստանի մուտք գործելուց հետո: