ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ստորագրվեց 6-րդ Փոխըմբռնման հուշագիրը

2014-10-20

Ս/թ հոկտեմբերի 17-ին կնքվեց Փոխըմբռնման հուշագիր Միգրացիոն պետական ծառայության, «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի միջև: Հուշագրի նպատակն է ամրապնդել վերաինտեգրման ոլորտում համագործակցությունը՝ արդյունավետ փոխգործակցություն ծավալելով Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի գործունեության շրջանակներում: Սա թվով 6-րդ հուշագիրն է, որը Միգրացիոն պետական ծառայությունը և «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ստորագրում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: